06/26/2026 | Press release | Distributed by Public on 06/26/2026 09:59
Հունիսի 26-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Բոսնիայի և Հերցեգովինայի ԱԳ նախարարի տեղակալ Յոսիպ Բրկիչի հետ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման հեռանկարներին ու մեխանիզմներին, այդ թվում՝ քաղաքական խորհրդակցությունների անցկացմանը, ԵՄ-ի հետ փոխգործակցության օրակարգին:
Մնացական Սաֆարյանը և Յոսիպ Բրկիչը տեղեկատվություն են փոխանակել Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: