Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

02/23/2026 | Press release | Distributed by Public on 02/23/2026 09:27

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Պորտուգալիայի ԱԳ նախարարության պետքարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Պորտուգալիայի ԱԳ նախարարության պետքարտուղարի հետ

23 փետրվարի, 2026

Փետրվարի 23-ին Ժնևում անցկացվող ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Անա Իսաբել Խավիերի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Պորտուգալիայի միջև ձևավորված դրական փոխգործակցությունը՝ վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուջ: Այս համատեքստում ընդգծվել է Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ընդհանուր շահերի ու արժեքների խթանմանն ուղղված փոխգործակցության կարևորությունը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերոջն է ներկայացրել այս տարի Հայաստանում հյուրընկալվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները և դրանց անցկացման հարցում ՀՀ տեսլականը:

Մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված ծրագրերին:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on February 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 23, 2026 at 15:27 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]