The President of the Republic of Armenia

07/10/2025 | Press release | Distributed by Public on 07/10/2025 07:33

Նախագահի աջակցությամբ անվանի փիլիսոփա Կարեն Սվասյանի գրադարանի արժեքավոր մասը փոխանցվել է Մատենադարանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է փոխանցվել անվանի փիլիսոփա, մշակութաբան, գրականագետ և թարգմանիչ Կարեն Սվասյանի գրադարանի և արխիվային հավաքածուի մի մասը։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ներկայացնելով փիլիսոփայի գրադարանի արժեքավոր հավաքածուն, պատմել է, որ ընթացիկ տարվա ընթացքում այցելել է Կարեն Սվասյանի Բազելի բնակարան և նրա տիկնոջ՝ Անաիդա Սվասյան-Գալոյանի հետ, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ ստորագրել են Մտադրությունների հուշագիր, որով փիլիսոփայի գրադարանը և արխիվային նյութերը նվիրաբերվել են Մատենադարանին։

Նա շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և նախագահի աշխատակազմին՝ հավաքածուն Հայաստան տեղափոխելու գործում ցուցաբերած աջակցության համար։

Գրադարանի հատընտիր նմուշները ներկայումս ցուցադրված են Մատենադարանում։

Կարեն Սվասյանի գրադարանը ներառում է գերմանական դասական փիլիսոփայության կոթողային հրատարակություններ, եվրոպական փիլիսոփայության և գեղարվեստական գրականության հազվագյուտ նմուշներ, մշակութաբանական գրականության հարուստ հավաքածու:

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on July 10, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 10, 2025 at 13:33 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io