06/22/2026 | Press release | Distributed by Public on 06/23/2026 00:33
Հունիսի 22-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերության և արտերկրում Ֆրանսիայի քաղաքացիների հարցերով լիազոր նախարար Էլեոնոր Կարուայի հետ:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա սերտ փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության խորացման հեռանկարները:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջը ներկայացրել է 2026թ. Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին և 2027թ. կայանալիք ՖՄԿ խաղերին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում հնարավոր համագործակցության վերաբերյալ: Ընդգծվել է Համաժողովին նախորդող Առաջնորդների գագաթնաժողովին բարձր մակարդակով մասնակցության ապահովման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում համագործակցության ծրագրերին: