05/07/2026 | Press release | Distributed by Public on 05/07/2026 08:23
Մայիսի 6-ին՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Վերլուծության, կանխատեսման և ռազմավարության կենտրոնի (CAPS) ղեկավար Տրիստան Օրոյին: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին:
Հանդիպման մեկնարկին Դավիթ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Տրիստան Օրոյին՝ «Երևանյան երկխոսություն» երրորդ համաժողովի անցկացման շրջանակներում կենտրոնի հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև համաժողովին ակտիվ մասնակցության համար:
ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը վերահաստատել է կենտրոնի հետ գործակցությունն առավել ակտիվացնելու և այն ինստիտուցիոնալ դարձնելու պատրաստակամությունը: Ընդգծվել է համագործակցության այլ ձևաչափեր ևս դիտարկելու հնարավորությունը:
Հանդիպման ավարտին ՀՀ արտաքին գործերի նախարարության և կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: