05/22/2026 | Press release | Distributed by Public on 05/22/2026 08:48
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հրատարակել է նոր անգլալեզու գիրք՝ «Prudent Risk Management Approach to Price Stability: Theory and Practice at the Central Bank of Armenia» վերնագրով, որի խմբագիրներն են Դուգլաս Լաքստոնը, Հայկ Ավետիսյանը և Վահե Ավագյանը։
Գիրքը ներկայացնում է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մշակման նոր ռազմավարությունը, և առաջարկում է մոտեցում, թե ինչպես կարող են կենտրոնական բանկերը պահպանել գների կայունությունը աշխարհաքաղաքական լարվածության, տնտեսական մասնատվածության, մակրո-ֆինանսական և տնտեսական մարտահրավերների ֆոնին աճող մեծ անորոշության պայմաններում: Այն նաև ներկայացնում է գների կայունության ապահովմանն ուղղված ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցման տեսական, հայեցակարգային և գործնական հիմքերը՝ որպես դրամավարկային քաղաքականության ռիսկերի կառավարման կառուցվածքային և ինստիտուցիոնալ մոդել, որը հիմնված է բազմասցենարային վերլուծության, կատարելագործված վերլուծական գործիքակազմի, ինչպես նաև թափանցիկության և հաշվետվողականության ամուր մեխանիզմների վրա։