Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

12/20/2025 | Press release | Distributed by Public on 12/20/2025 08:27

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստին

20 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցել և ելույթով հանդես է եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՍԾՏՀ կարևորությունը տարածաշրջանում երկխոսության խթանման և ոլորտային լավագույն փորձի փոխանակման համատեքստում և վերահաստատել է Հայաստանի կառուցողական ներգրավվածությունը Կազմակերպության շրջանակներում: Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել համագործակցության խթանումը՝ որպես մաքսային և զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային հարցերով աշխատանքային խմբերի համակարգող:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը դրական է գնահատել անդամ պետությունների աջակցությունը ՍԾՏՀԿ գործող ընթացակարգերի բարեփոխման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած առաջարկներին: Ելույթում անդրադարձ է կատարվել նաև Կազմակերպության վերջին կիսամյակի ձեռքբերումներին, այդ թվում՝ Տնտեսական օրակարգի իրականացման վերաբերյալ զեկույցի կազմմանը, 2026թ. բյուջեի ընդունմանը և Ծրագրերի զարգացման հիմնադրամի վերագործարկմանը:

Անդրադառնալով տարածաշրջանում համագործակցությանն ու փոխկապակցվածությանն ուղղված ՀՀ օրակարգին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության և տնտեսական բարգավաճման համատեքստում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման և «ԹՐԻՓՓ ուղու» իրագործման նշանակությունը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on December 20, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 20, 2025 at 14:27 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]