Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

05/09/2025 | Press release | Distributed by Public on 05/09/2025 12:19

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

09 մայիսի, 2025

Մայիսի 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր համերգային միջոցառում, որին մասնակցել և բացման խոսքով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է. «Եվրոպայի օրը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և արժեքների հանդեպ նվիրվածությունը։ Հայաստանը մշտապես եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունն ու արժեքային հիմքերը։ Այս տարիներին մենք ականատես ենք եղել Հայաստան-ԵՄ հարաբերությունների աստիճանական խորացմանը՝ հատկապես մշակույթի, կրթության և մարդկային շփումների ոլորտներում»։

Գլխավոր քարտուղար Կարապետյանը հատուկ շեշտել է միջմշակութային երկխոսության դերը ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելու և համընդհանուր արժեքների ամրապնդման գործում՝ արժևորելով Եվրոպական միության և Հայաստանի միջև ձևավորված մշակութային կապերն ու փոխվստահությունը։

Միջոցառմանը ելույթ է ունեցել Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը դաշնամուրային մենահամերգով:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on May 09, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on May 09, 2025 at 18:19 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io