Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/03/2025 | Press release | Distributed by Public on 09/03/2025 13:58

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «Բլեդի ռազմավարական համաժողովի» շրջանակներում անցկացվող պանելային քննարկմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «Բլեդի ռազմավարական համաժողովի» շրջանակներում անցկացվող պանելային քննարկմանը

03 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և բանախոսել է «Բլեդի ռազմավարական համաժողովի» շրջանակներում անցկացվող «Նույն ընկերներ, այլ խաղ. Ինչպե՞ս են ԵՄ հին դաշինքները հարմարվում նոր աշխարհաքաղաքական իրականությանը» խորագրով պանելային քննարկմանը։

Իր ելույթում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել է նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունմանը՝ այս համատեքստում ընդգծելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ գործնական քայլերի իրականացման կարևորությանը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 03, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 03, 2025 at 19:58 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]