05/06/2026 | Press release | Distributed by Public on 05/06/2026 04:55
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Երևանյան երկխոսություն.երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցներին:
«Երևանյան երկխոսություն.երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում:
Երիտասարդները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել շենքի պատմությանն ու արարողակարգային դերին: Այնուհետև ծրագրի մասնակիցները հանդիպել են նախագահ Վահագն Խաչատուրյանին:
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել Հայաստան այցելության և ծրագրին մասնակցելու համար, ինչպես նաև պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: