03/06/2026 | Press release | Distributed by Public on 03/06/2026 08:36
Մարտի 5-ին Նյու Յորքում ստորագրվել է Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։
Կոմյունիկեն ստորագրել են ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սամոայի Անկախ Պետության մշտական ներկայացուցիչ Ֆատումանավա Պաոլելեի Լուտերուն:
Այսպիսով Սամոան դարձավ 187-րդ երկիրը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: