Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

03/17/2026 | Press release | Distributed by Public on 03/17/2026 09:17

Հանդիպում Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի ԱԳ նախարարությունների ներկայացուցիչների հետ

Հանդիպում Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի ԱԳ նախարարությունների ներկայացուցիչների հետ

17 մարտի, 2026

Մարտի 16-17֊ը կայացել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (NB8) երկրների ԱԳ նախարարությունների Արևելյան Եվրոպայի վարչության տնօրենների այցը Հայաստան։

Մարտի 16-ին այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Հակոբ Սարգսյանն ընդունել է պատվիրակությանը, ինչպես նաև նշյալ ձևաչափի` ՀՀ-ում հավատարմագրված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպաններին:

Երկուստեք կարևորվել է Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում երկխոսության առավել ակտիվացումն ու համագործակցության հետագա խթանումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում զարգացումներին, հարևանների հետհարաբերությունների կարգավորման և զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին, այդ թվում՝ խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին:

Ներկայացվել են ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում արձանագրված վերջին ձեռքբերումները, մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների կազմակերպման ընթացքը:

Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ԱԳՆ ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության խթանման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին։

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգի այլ հարցերի շուրջ։

Մայիսի 17-ին կայացել է նաև պատվիրակության այցը հայ-թուրքական «Մարգարա» անցակետ:

*Հյուսիսային Եվրոպա-Բալթյան (NB8) երկրներ համագործակցության ձևաչափում ներգրավված են Դանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Լատվիան, Լիտվան, Էստոնիա: Այցն իրականացվել է 2026թ. Էստոնիայի նախագահության շրջանակում:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on March 17, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 17, 2026 at 15:17 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]