Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

07/30/2026 | Press release | Distributed by Public on 07/30/2026 12:16

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալին

30 հուլիսի, 2026

Հուլիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական բնույթ կրող հարաբերություններում հատկապես ենթակառուցվածքային, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին: Ընդգծվել է փոխկապակցվածության նոր նախագծերի իրականացմամբ ընձեռնվող հնարավորությունների կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ստեղծված իրավիճակին՝ կարևորելով խաղաղության հաստատումն ու առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան օրակարգային հարցերի ու ընթացիկ աշխատանքներին:

Մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on July 30, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 30, 2026 at 18:16 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]