Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

01/16/2026 | Press release | Distributed by Public on 01/16/2026 06:24

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Գունթեր Քրիխբաումի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Գունթեր Քրիխբաումի հետ

16 հունվարի, 2026

Հունվարի 16-ին Բեռլին կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Գունթեր Քրիխբաումի հետ։

Քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, բազմոլորտ համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի կողմից 2025թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի կետերի կյանքի կոչման ուղղությամբ համատեղ աշխատանքների կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ կարևորելով այդ համատեքստում փոխգործակցության խորացումը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված ծրագրերի, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող հնարավորությունները:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on January 16, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 16, 2026 at 12:24 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]