Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

01/26/2026 | Press release | Distributed by Public on 01/26/2026 09:12

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ

26 հունվարի, 2026

Հունվարի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանեվի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական համագործակցության, տնտեսական կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների հակազդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի շուրջ:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման ուղղությամբ ընթացող աշխատանքներն՝ ընդգծելով հաղորդակցությունների ոլորտում Հայաստանի և Բուլղարիա միջև ստեղծվող նոր հնարավորությունները։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on January 26, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 26, 2026 at 15:12 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]