Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

02/10/2026 | Press release | Distributed by Public on 02/11/2026 23:50

Թաիլանդում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին

Թաիլանդում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին

10 փետրվարի, 2026

Փետրվարի 10-ին Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահե Գևորգյանն (նստավայրը` Պեկին) իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի Թագավոր Նորին Մեծություն Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային։

Բանգկոկի Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում դեսպան Գևորգյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։

Թաիլանդի Թագավորը շնորհավորել է դեսպան Գևորգյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր առաքելության ընթացքում։

Թաիլանդի թագավորը նշել է, որ երկու երկրների միջև ջերմ և կառուցողական կապերը կարևոր հիմք են երկկողմ փոխգործակցության խորացման գործում, ինչպես նաև նաև նպաստում են տարածաշրջանային և գլոբալ համագործակցության զարգացման նախաձեռնություններին:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի է ունեցել Վահե Գևորգյանի և Թաիլանդի արտաքին գործերի նախարար Սիհասակ Ֆուանգկեոուի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր։

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում այս տարի հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում հայկական նախագահության առաջնահերթությունները և շնորհակալություն հայտնել Թաիլանդին COP17-ի շրջանակներում ակտիվ փոխգործակցության համար։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on February 10, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 12, 2026 at 05:50 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]