Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/24/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 02:26

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարի մասնակցությունը «Բաց կառավարման գործընկերության» առաջնորդների «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» խորագրով կլոր սեղան քննարկմանը

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարի մասնակցությունը «Բաց կառավարման գործընկերության» առաջնորդների «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» խորագրով կլոր սեղան քննարկմանը

24 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Բաց կառավարման գործընկերության» (Open Government Partnership, OGP) առաջնորդների՝ «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» խորագրով կլոր սեղան քննարկմանը։

«Բարեկեցիկ և մրցունակ տնտեսություններ» պանելային քննարկման ընթացքում ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղարն անդրադարձ է կատարել վերջին տարիներին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց պայմաններում տնտեսական կայուն աճի ապահովման կարևորությանը՝ ընդգծելով ժողովրդավարական ամուր հիմքերի, օրենքի գերակայության և արդյունավետ ինստիտուտների դերը։

Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող թվայնացման, հանրային և քաղաքացիական մասնակցության ընդլայնման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական, այդ թվում՝ տնտեսական առաջնահերթություններին՝ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարն ընդգծել է առևտրային կապերի դիվերսիֆիկացման, ներդրումների ներգրավման և փոխշահավետ տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Դավիթ Կարապետյանն անդրադարձ է կատարել նաև միջազգային առևտրի բաղադիչով ՀՀ արտաքին գերատեսչության լիազորությունների ընդլայնմանը: Ընդգծվել է, որ հաստատված խաղաղության պայմաններում արտաքին քաղաքականությունը պետք է նպաստի նաև տնտեսական հնարավորությունների ստեղծմանը, միջազգային առևտրային կապերի ընդլայնմանը և քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացմանը։

ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը կարևորել է նաև Բաց կառավարման գործընկերության շրջանակներում համագործակցության ներուժը՝ միջազգային առևտրի խթանման, տեղական բիզնեսի՝ միջազգային շուկաներ մուտքի և օտարերկրյա ներդրումների ներգրավման կարողությունների զարգացման տեսանկյունից։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 24, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 24, 2026 at 08:26 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]