Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/26/2025 | Press release | Archived content

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի մասնակցությունը «Ճանապարհ դեպի ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողով» խորագրով հարակից միջոցառմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի մասնակցությունը «Ճանապարհ դեպի ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողով» խորագրով հարակից միջոցառմանը

26 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացել է Հայաստանի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպված «Ճանապարհ դեպի ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողով» խորագրով հարակից միջոցառումը: Միջոցառմանը մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը: Որպես հիմնական բանախոս միջոցառմանը մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ով ներկայացրել է COP17-ի կազմակերպման ՀՀ տեսլականը։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է 2026թ․ Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ ընդգծելով դրա շրջանակներում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման անկյունաքարային նշանակությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ COP17-ը նպատակաուղղված է հասցեագրելու ռեսուրսների մոբիլիզացման, Կոնվենցիայի կայուն ֆինանսական մեխանիզմի ձևավորման հարցերը, ինչպես նաև ապահովելու կենսաբազմազանությանն առնչվող որոշումների կայացման հարցերում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ներգրավվածությունը։

ԱԳ նախարարի տեդակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված կառուցողական երկխոսության ապահովմանը և ներառական Համաժողովի կազմակերպմանը։ Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում տարբեր միջազգային ձևաչափերում ՀՀ կողմից իրականացված նախաձեռնություններին և ընդգծվել է դրանց հիմքում ընկած բոլոր շահագրգիռ կողմերի ձայնը լսելի դարձնելու գաղափարը։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 26, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 28, 2025 at 12:46 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]