08/28/2026 | Press release | Distributed by Public on 08/28/2026 10:40
Գյումրիում ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ աշխատաժողովն այս տարի առանձնահատուկ: է պայմանավորված երկու հանգամանքով: Այն անցկացվում է ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո և նոր իրողությունների պայմաններում։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքականության շարունակականությունը Հայաստանի շուրջ խաղաղ և համագործակցային միջավայրի հետևողական ձևավորման, խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և գործընկերությունների զարգացման գործում։
Անդրադառնալով երկրորդ առանձնահատկությանը՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է գործընկերությունների օրակարգում միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ։
Հանդիպմանն ուղերձներով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Աշխատաժողովի շրջանակում ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության ծրագրում արտացոլված արտաքին քաղաքական առաջնահերթություններին և դրանց կյանքի կոչման հարցում ԱԳՆ և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դերակատարությանը։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նախարարության անվան փոփոխության հիմքում ընկած է հստակ հայեցակարգ՝ միտված արտաքին քաղաքականության մեջ տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով կոնկրետ արդյունքների ապահովմանն ու բարեկեցության ավելացմանը։ Ելույթին հաջորդել է քննարկում․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին։
Աշխատաժողովի մեկնարկին ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի և կառավարության անդամներ։