09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 06:19
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մարոկկոյի Թագավորության արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մարոկկացիների հարցերով նախարար Նասեր Բուրիտայի հետ։
Նախարարները քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով երկու երկրների միջև առավել սերտ կապերի ձևավորման հարցում երկուստեք առկա քաղաքական պատրաստակամությունը։
Արարատ Միրզոյանը և Նասեր Բուրիտան մտքեր են փոխանակվել երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի խթանման մեխանիզմների շուրջ։
Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին: