10/06/2026 | Press release | Distributed by Public on 10/06/2026 04:21
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեի և Հայաստանի մրցակցության և ներդրումների զարգացման քաղաքականության գործառնության (Development Policy Operation - DPO) առաքելության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման առանցքային թեմաներից էին DPO ծրագրի շրջանակում նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղություններն ու դրանց ընթացքը, մասնավորապես՝ քննարկվել են մրցակցային միջավայրի ամրապնդմանը, ներդրումների ներգրավմանն ու գործարար միջավայրի բարելավմանը, առևտրի դյուրացմանը, թվայնացմանը և տնտեսության արտադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ակնկալվող արդյունքները և դրանց իրականացման հետագա քայլերը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսության ոլորտին ուղղված նոր ծրագրի հայեցակարգի և դրա շրջանակում համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։
Ավարտին կողմերը կարևորել են երկխոսության և աշխատանքային քննարկումների շարունակականությունը՝ նախատեսվող բարեփոխումների և ծրագրերի շրջանակում հետագա քայլերի շուրջ փոխըմբռնումը խորացնելու և համագործակցության արդյունավետ ընթացքն ապահովելու նպատակով։