Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 01:20

ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի տարեկան հանդիպմանը

ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի տարեկան հանդիպմանը

25 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Լիխտենշտայնի և Ավստրիայի կողմից կազմակերպված Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի տարեկան հանդիպմանը։

Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է աճող միջազգային արդի ճգնաժամերի համատեքստում միջազգային իրավական կառույցների արդյունավետության և վստահելիության պահպանման կարևորությունը։ Նա նշել է, որ Հայաստանն աջակցում է Միջազգային քրեական դատարանի կողմից իր մանդատի անկախ և անաչառ իրականացմանը՝ Հռոմի կանոնադրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։

ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը ներկայացրել է Հռոմի կանոնադրության համակարգում Հայաստանի ներգրավվածության շրջանակներում ազգային օրենսդրական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Այս համատեքստում կարևորվել է տեխնիկական համագործակցության և մասնագիտական փորձի փոխանակման ընդլայնումը։

Դավիթ Կարապետյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը նախարարական ոչ պաշտոնական ցանցի անդամների, Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի և Միջազգային քրեական դատարանի հետ՝ արդյունավետ, անկախ, անաչառ և տուժողների իրավունքների վրա հիմնված միջազգային քրեական արդարադատության համակարգի ամրապնդման ուղղությամբ։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 25, 2026 at 07:20 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]