The President of the Republic of Armenia

09/12/2025 | Press release | Distributed by Public on 09/12/2025 09:52

Հանրապետության նախագահը հանդիպել է Էկովիլ և Շտիգեն ընկերությունների ղեկավարներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում գործող «Էկովիլ» ընկերության համահիմնադիրներ Տիգրան Օխանյանին և Վարդան Հովսեփյանին և «Շտիգեն» ընկերությունների խմբի հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանին։

Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները նախագահին ներկայացրել են Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի ներկայիս իրավիճակը և նախկինում արձանագրված դրական դինամիկան։ Նրանք նաև խոսել են առկա մարտահրավերների և խնդիրների մասին՝ ներկայացնելով դրանց լուծման վերաբերյալ իրենց առաջարկները։

Զրույցի ընթացքում շեշտվել է, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումը ոչ միայն տնտեսական աճի ու ներդրումային միջավայրի կայունացման հնարավորություն է, այլև կարևոր ուղղություն՝ էներգետիկ անկախության ու «կանաչ» ապագայի ապահովման ճանապարհին։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է ոլորտի զարգացումը՝ նշելով, որ այն համահունչ է պետության ռազմավարական օրակարգին և ընդգծել համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on September 12, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 12, 2025 at 15:52 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]