Telecom Armenia BBE

03/05/2026 | Press release | Distributed by Public on 03/05/2026 07:05

Ձեռք բեր սմարթֆոն, ստացիր նաև սմարթ ժամացույց. Team-ի գարնանային ակցիան

5-ը մարտի, 2026 թ , Երևան . Գարնանը նվիրիր ուրախություն. Team Telecom Armenia-ն գարնանային տոներին ընդառաջ հանդես է գալիս բացառիկ առաջարկով: Պաշտոնական գործընկերոջ՝ Honor-ի հետ տոնական ակցիայի շրջանակում գնելով սմարթֆոն՝ հաճախորդները կստանան նաև սմարթ ժամացույց:

Այսպիսով, մինչև 2026 թվականի ապրիլը 10-ը ներառյալ Honor X8d սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան նաև Honor Choice Watch 2i սմարթ ժամացույց:

Տոնական ակցիայի շրջանակում հաճախորդներին Team-ի կողմից կտրամադրվի նաև TeamTok փաթեթ` 1 ամսով և 100 ԳԲ ինտերնետ` 6 ամսվա համար։

Honor X8d սմարթֆոնն ունի հզոր մարտկոց (7 000 մԱժ), վառ AMOLED էկրան, սմարթֆոնը համապատասխանում է ջրադիմացկունության և փոշու ներթափանցման IP65 միջազգային ստանդարտին, ինչպես նաև հագեցած է արհեստական բանականության ինտեգրացիաներով, որոնք բարելավում են լուսանկարների որակը և արդյունավետ դարձնում սմարթֆոնի աշխատանքը։

Հեռախոսը և՛ կանխիկ, և՛ ապառիկ հնարավոր է ձեռք բերել ինչպես Team-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից, այնպես էլ առցանց հարթակից ` ամսական սկսած 1750 դրամից կամ վճարելով 104 900 դրամ։

Առաջարկը գործում է 01.03.26թ.-10.04.26թ. ներառյալ և հասանելի է միայն ֆիզիկական անձանց: Մանրամասները՝ այստեղ։

Հասարակայնության հետ կապերի բաժին` [email protected]

Telecom Armenia BBE published this content on March 05, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 05, 2026 at 13:05 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]