Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

12/12/2025 | Press release | Distributed by Public on 12/12/2025 10:26

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ

12 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Հանդիպմանը գոհունակությամբ նշվել են 2025 թվականին ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալից ձեռքբերումները, ակտիվ դինամիկան, ինչպես նաև մտքեր են փոխանակվել 2026 թվականին նախատեսվող առաջնահերթ քայլերի և անելիքների շուրջ։

«Տեղյակ եք Հայաստանի և ԵՄ հարաբերությունների շուրջ վերջին զարգացումներին․ մոտ տաս օր առաջ Բրյուսելում մենք ընդունեցինք ՀՀ-ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը։ Սա բավականին հագեցած փաստաթուղթ է, որը նախ և առաջ ամրագրում է երկկողմ հարաբերություններում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև ուրվագծում է այն ուղղությունները, որոնց շրջանակներում մենք մտադիր ենք հետագայում խորացնել մեր հարաբերությունները», - ընդգծել է նախարար Միրզոյանը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ՀՀ տեսլականը, ընկալումներն ու առաջարկությունները։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Եվրոպական միության և անդամ պետությունների կողմից ժողովրդավարական զարգացման ճանապարհին Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունն, ինչպես նաև, ի թիվս այլ ուղղությունների, կարևորել է մարդկանց միջև շփումները խթանելուն մեծապես նպաստող՝ վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցվող առաջընթացը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումներն, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հետաքրքրող այլ հարցերի:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on December 12, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 12, 2025 at 16:26 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]