Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/25/2025 | Press release | Distributed by Public on 09/25/2025 00:02

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ ԳՔ տեղակալ և ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ ԳՔ տեղակալ և ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ

25 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Պաշտպանելու պատասխանատվության հարցրեով հատուկ խորհրդական Մո Բլիքերը:

Զրուցակիցները բարձր են գնատահել Հայաստանի և ՄԱԿ Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխաատվության գրասենյակի միջև հաստատված համագործակցությունը:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ կանխարգելման օրակարգը ՀՀ առաջնայնությունների շարքում է և Հայաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ ներգրավվածությունը՝ ուղղված վաղ նախազգուշացման և գործողությունների գործիքակազմի ամպրապնդմանը, ինչպես նաև միջազգային մարդու իրավունքի և հումանիտար իրավունքի զարգացմանը: Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով բանաձևը՝ որպես ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ:

Անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ լիագումար նիստում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևի շրջանակներում Հայաստանի և Հատուկ խորհրդականի գրասենյակի միջև համագործակցության հեռանկարների շուրջ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 25, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 25, 2025 at 06:02 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]