Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

12/11/2025 | Press release | Distributed by Public on 12/11/2025 04:26

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ

11 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Թերեզա Անգելատուի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Հունաստան երկկողմ արդյունավետ համագործակցության ընդլայնման հեռանկարներն՝ ընդգծելով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների և առանձին տարածքային ստորաբաժանումների միջև թեմատիկ փոխգործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի շուրջ: Փոխգործակցության խորացման համատեքստում Դավիթ Կարապետյանն առանձնանշել է նաև ԵՄ անդամ երկրներ ՀՀ քաղաքացիների համար մուտքի վիզաների տրամադրման ընթացակարգերի դյուրացման անհրաժեշտությունը:

Դավիթ Կարապետյանը և Թերեզա Անգելատուն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ երկուստեք ընդգծելով, որ խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on December 11, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 11, 2025 at 10:26 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]