Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/26/2026 06:19

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարի մասնակցությունը «Երկու պետություն» սկզբունքի իրականացման գլոբալ դաշինքի բարձր մակարդակի նախարարական հանդիպմանը

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարի մասնակցությունը «Երկու պետություն» սկզբունքի իրականացման գլոբալ դաշինքի բարձր մակարդակի նախարարական հանդիպմանը

26 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 24-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացման գլոբալ դաշինքի բարձր մակարդակի նախարարական հանդիպմանը, որը համատեղ կազմակերպել էին Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, Եվրոպական միությունը և Նորվեգիայի Թագավորությունը։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված զարգացումները և Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ Գազայում հակամարտության ավարտին ուղղված համապարփակ ծրագիրը, այն հավանության արժանացրած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2803 բանաձևը, ինչպես նաև Նյու Յորքի հռչակագիրը։

Բարձր մակարդակի նախարարական նիստի շրջանակներում քննարկվել են 2026-2027թթ. նախատեսվող հետագա քայլերը, ինչպես նաև վերոնշյալ միջազգային նախաձեռնությունների համախմբման և առաջմղման հնարավորությունները։ Կարևորվել է նաև գործնական առաջարկությունների ձևակերպումը՝ առաջիկա տարվա ընթացքում այդ նախաձեռնությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 26, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 26, 2026 at 12:19 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]