01/26/2026 | Press release | Distributed by Public on 01/26/2026 09:19
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ՄԱԿ Զարգացման ծրագրի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով:
Նախագահն անդրադարձել է ՄԱԶԾ-ի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կարևորությանը, մանրամասներ հիշատակելով նաև փոխգործակցության մեկնարկի, պատմության հետաքրքիր դրվագների վերաբերյալ:
Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել տարիների սերտ համագործակցության համար և հույս հայտնել, որ ՄԱԶԾ-ի հետ Հայաստանը դեռ երկար ու արդյունավետ ճանապարհ ունի անցնելու: