Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

11/19/2024 | Press release | Distributed by Public on 11/19/2024 07:40

Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

19 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Վասկեսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք պատասխանատու առաքելությունն իրականացնելու ընթացքում: Կարևորելով Հայաստանի և Իսպանիայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի շրջանակին: Երկուստեք կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ հարցերի շուրջ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on November 19, 2024, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 19, 2024 at 13:41 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]