Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

07/22/2025 | Press release | Distributed by Public on 07/23/2025 07:41

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարարի հետ

22 հուլիսի, 2025

Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, անդրադարձել համագործակցության հետագա խորացման հնարավորություններին առնչվող հարցերի՝ կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման Հայաստանի կառավարության ամուր հանձնառությունը և վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների երկկողմ օրակարգում արձանագրված ձեռքբերումները: Նախարարի տեղակալը նկատել է, որ Չեռնոգորիայի եվրաինտեգրման գործընթացում ունեցած էական առաջընթացի և այս ուղղությամբ առկա զգալի փորձի ուսումնասիրումը կարևորնշանակություն ունեն Հայաստանի համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունն եվրաինտեգրման վերաբերյալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը՝ վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման ՀՀ կառավարության հանձնառությունը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on July 22, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 23, 2025 at 13:41 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]