Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

12/05/2025 | Press release | Distributed by Public on 12/05/2025 05:51

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ

05 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մարիա Թելալյանի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԺՀՄԻԳ-ի հետ փոխգործակցության հիմնական ուղղությունները՝ գոհունակությամբ նշելով ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման և իրավունքի գերակայության ապահովման հարցերում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Անդրադարձ է կատարվել ընտրական գործընթացներին. նախարար Միրզոյանն ընդգծել է, որ որպես երկրում դիմակայության շարունակական ամրապնդման աղբյուր ՀՀ կառավարությունը տեսնում է հենց ժողովրդավարությունն, ուստի վճռական է ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան իրականացնելու հարցում։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է համապատասխան միջազգային կառույցների, այդ թվում՝ ԺՀՄԻԳ-ի հետ ակտիվ փոխգործակցությունը։

Արարատ Միրզոյանը և ԺՀՄԻԳ տնօրենն անդրադարձ են կատարել խառնածին սպառնալիքներին, այդ թվում՝ ապատեղեկատվությանն արդյունավետ հակազդելու մեխանիզմներին՝ շեշտելով համագործակցության պատրաստակամությանը նաև այս ուղղությամբ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on December 05, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 05, 2025 at 11:51 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]