Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

10/08/2025 | Press release | Distributed by Public on 10/08/2025 07:05

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի մասնակցությունը ՄԱԿ ՓԳՀ գործադիր կոմիտեի 76-րդ նստաշրջանին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի մասնակցությունը ՄԱԿ ՓԳՀ գործադիր կոմիտեի 76-րդ նստաշրջանին

08 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 8-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործադիր կոմիտեի 76-րդ նստաշրջանին:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՄԱԿ ՓԳՀ դերը ներկայիս աննախադեպ լարված ժամանակաշրջանում մարդկության առջև ծառացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման գործում՝ շեշտելով փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց կարիքների հասցերագրման համար պատշաճ ֆինանսավորման ապահովման անհրաժեշտությունը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի և ՄԱԿ ՓԳՀ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը բռնի տեղահանված անձանց մարդասիրական կարիքների հասցեագրման համար մի շարք նախաձեռնությունների մշակման և երկարաժամկետ ծրագրերի իրականացման հարցում: Ընդգծվել է Գրասենյակի հետ համատեղ ջանքերով մշակված «Փախստականների և հյուրընկալող համայնքների համար ներառական կենսապահովման ազգային շրջանակ» փաստաթղթի առանցքային նշանակությունը՝ որպես ճանապարհային քարտեզ փախստականների կարիքների հասցեագրման գործում:

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը՝ որպես տարածաշրջանում ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկիր, հետևողականորեն իրականացնում է մարդասիրական և զարգացման փոխկապակցված քաղաքականություն՝ նպատակ ունենալով ապահովել տեղահանված անձանց արժանապատիվ կյանքն ու հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրումը։

Անփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել միասնականության և պատասխանատվության ապահովման կոչով՝ շեշտելով, որ տեղահանված անձանց ապագան, անկախ աշխարհագրական տեղակայումից, կախված է ոչ միայն մարդասիրական կարեկցանքից, այլև քաղաքական կամքից, կայուն ֆինանսավորումից և հավակնոտ համագործակցությունից:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on October 08, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 08, 2025 at 13:05 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]