Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

06/23/2026 | Press release | Distributed by Public on 06/24/2026 03:08

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի նախագահի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի նախագահի հետ

23 հունիսի, 2026

Հունիսի 23-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի նախագահ Խոնդկեր Թալայի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանցքային դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման խթանման գործում՝ ընդգծելով այդ ուղղություններով համատեղ աշխատանքների անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընթացող գործընթացներին, այդ թվում՝ մանդատների վերանայմանն ու արդյունավետության բարձրացմանը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է միջազգային հարթակներում Հայաստանի կողմից առաջմղվող դրական և ապագային միտված օրակարգը: Այս համատեքստում ընդգծվել է հունիսի 4-ին ՄԱԿ ԳԱ կողմից Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի միաձայն ընդունման կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին և այդ համատեքստում միջազգային կազմակերպությունների գործուներությանը։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on June 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on June 24, 2026 at 09:08 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]