09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 04:16
ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Մարինե Մելիքյանը և մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը հերթական հանդիպումն են ունեցել ֆինանսական շուկայի մասնակիցների՝ բանկերի, կենսաթոշակային ֆոնդերի, ինչպես նաև ներդրումային և ապահովագրական ընկերությունների և այլ ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Մարինե Մելիքյանը մասնակիցներին է ներկայացրել պետական պարտքի կառավարման ոլորտի ընթացիկ զարգացումները, ինչպես նաև միջնաժամկետ հատվածում Կառավարության պարտքի կառավարման նպատակադրումները և դրանց ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Արշալույս Հարությունյանը ներկայացրել է ընթացիկ մակրոտնտեսական զարգացումները և կանխատեսումները: Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի և բաց քննարկման ձևաչափով: