Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

11/05/2025 | Press release | Distributed by Public on 11/05/2025 02:07

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Կատարի պետության ԱԳ պետնախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Կատարի պետության ԱԳ պետնախարարի հետ

05 նոյեմբերի, 2025
Ներբեռնել լուսանկարը
Տեսադարան

Նոյեմբերի 4-ին, Դոհայում ընթացող Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ԱԳ պետնախարար Մոհամեդ ալ Խուլեյֆիի հետ:

Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստանի և Կատարի միջև զարգացող երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացվող տնտեսական նոր հնարավորությունները:

Վահան Կոստանյանը և Մոհամեդ ալ Խուլեյֆին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Պաղեստինում և Սիրիայում ընթացող զարգացումների վերաբերյալ: Երկուստեք բարձր է գնահատվել տարածաշրջանի անվտանգության պահպանման համատեքստում Կատարի միջնորդական ջանքերը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on November 05, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 05, 2025 at 08:08 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]