The President of the Republic of Armenia

05/05/2026 | Press release | Distributed by Public on 05/04/2026 23:00

Հանրապետության նախագահը Ֆրանսիայի նախագահին պարգևատրել է Փառքի շքանշանով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին պարգևատրել է Փառքի շքանշանով:

Շքանշանը օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, հոգևոր առաջնորդներին (կրոնական գործիչներին) տրվող բարձրագույն պարգևն է:

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանով։

Պարգևը սահմանվել է 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից և Պատվո լեգեոնի բարձրագույն շքանշանն է։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on May 05, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on May 05, 2026 at 05:00 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]