Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

03/07/2026 | Press release | Distributed by Public on 03/07/2026 05:55

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումն ուսանողների հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումն ուսանողների հետ

07 մարտի, 2026

Ս.թ. մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության անդամ մի խումբ ուսանողների:

Հանդիպման մեկնարկին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերութությունները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունների հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք միջոցառումները: Առանձնահատուկ անդրադարձ է կատարել տարածաշրջանային զարգացումներին՝ այս համատեքստում ընդգծելով խաղաղության և վերջինիս հետագա ինստիտուցիոնալացման կարևորությունը:

Այնուհետև հարց-պատասխան ձևաչափով ծավալվել է ինտերակտիվ քննարկում ուսանողներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակի շուրջ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on March 07, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 07, 2026 at 11:55 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]