09/17/2025 | Press release | Distributed by Public on 09/17/2025 10:02
Սեպտեմբերի 17-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ի և ՄՔԴ-ի միջև փոխգործակցության, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու օրենքի գերակայության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերում ներգրավածության հարցերի շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հռոմի Կանոնադրության դրույթներին համապատասխան ազգային օրենսդրության կատարելագործման մասով տարվող աշխատանքներին, ինչպես նաև կարողությունների զարգացման նպատակով առկա հնարավորություններին։
Նախարար Միրզոյանը գրառում է կատարել Դատարանի պատվավոր հյուրերի մատյանում։