09/23/2025 | Press release | Distributed by Public on 09/23/2025 14:12
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Կոնկորդիա ամենամյա գագաթնաժողովի համահիմնադիր, նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մեթյու Սվիֆթի հետ:
Ընդգծելով գլոբալ նշանակություն ունեցող հիմնախնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցության զարգացմանն ուղղված բաց քննարկումներին Հայաստանի կողմից տրվող կարևորությունը՝ Դավիթ Կարապետյանն այս համատեքստում բարձր է գնահատել Կոնկորդիա ամենամյա գագաթնաժողովի անցկացումը և շեշտել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ից 24-ն անցկացվող հերթական գագաթնաժողովին ՀՀ նախագահի մասնակցության հանգամանքը:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Մեթյու Սվիֆթը քննարկել են «Երևանյան երկխոսություն» համաժողովի և Կոնկորդիա ամենամյա գագաթնաժողովի միջև համագործակցության հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ: