The President of the Republic of Armenia

05/08/2026 | Press release | Distributed by Public on 05/08/2026 06:38

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպան Մարկո Ռոմոլիին։

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և մաղթանքների համար և նշել, որ իր առաքելության ընթացքում ջանքեր կգործադրի հարաբերությունների հետագա ամրապնդման ու ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանք հիմնված են քրիստոնեական խոր արմատների, պատմական առնչությունների և համամարդկային արժեքների վրա։ Կարևորվել է, որ դեռևս խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանից ձևավորված փոխադարձ հարգանքի և համագործակցության ավանդույթները մինչ օրս ամուր հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Ուխտի մարդասիրական գործունեությունն ու աշխարհում իրականացվող առաքելությունը՝ ուղղված հավատքի պաշտպանությանն ու խոցելի խմբերին աջակցությանը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև Հայաստանի համար Ուխտի կողմից տարբեր ժամանակաշրջաններում ցուցաբերված աջակցության կարևորությունը, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմից հետո հայ բնակչության խոցելի խմբերին տրամադրված մարդասիրական և բժշկական օգնությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել առողջապահության և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Կողմերը կարևորել են համատեղ բժշկական ծրագրերի իրականացումը, մասնագիտական փոխանակման նախաձեռնությունները, ինչպես նաև առողջապահական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի խթանումը՝ հատկապես մարզային և խոցելի համայնքների ներգրավմամբ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջև համագործակցության համաձայնագրի նշանակությունը, որը հիմք է հանդիսանում հումանիտար, բժշկական և առողջապահական ոլորտներում համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման համար։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստան այցելելու իր հրավերը՝ ուղղված Մալթայի Ինքնիշխան Ուխտի Մեծ Վարպետ Ֆրա' Ջոն Դանլեփին՝ նշելով, որ նման փոխայցելությունները կարևոր դեր ունեն երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման գործում։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on May 08, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on May 08, 2026 at 12:39 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]