The President of the Republic of Armenia

07/18/2025 | Press release | Distributed by Public on 07/18/2025 09:29

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին և հանձնել պետական բարձր պարգև։

Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Երվանդ Զորյանին և մեծապես գնահատել նրա գործունեությունը՝ ընդգծելով, որ վերջինիս կատարած աշխատանքն անգնահատելի է ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, այլև Հայաստանի հզորացման գործում:

«Դուք օրինակելի ճանապարհ եք անցել և Ձեր գործունեության ընթացքում մշտապես գործել եք հայրենիքին և պետությանը ծառայելու բարձր գիտակցությամբ»,-
նշել է Հանրապետության նախագահը։

Երվանդ Զորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման պարգևի և գնահատանքի համար՝ նշելով, որ հայրենիքը իր համար միշտ եղել է առանձնահատուկ արժեք և շարունակելու է ծառայել՝ նույն նվիրումով և պատասխանատվությամբ։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on July 18, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 18, 2025 at 15:29 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io