Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

08/19/2026 | Press release | Distributed by Public on 08/19/2026 05:28

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորի հետ

19 օգոստոսի, 2026

Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերի հանձնաժողովի անդամ Ֆիլիպ Հոֆմանին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակությամբ արձանագրելով բազմոլորտ գործընկերության շարունակական զարգացումն ու միջխորհրդարանական կապերի ամրապնդումը:

Ընդգծվել է ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի ստորագրած «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» համատեղ հռչակագրի կետերի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:

Երկուստեք կարևորվել է Հայաստան-Գերմանիա գործարար կապերի խթանման և երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on August 19, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 19, 2026 at 11:29 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]