The President of the Republic of Armenia

02/11/2026 | Press release | Distributed by Public on 02/11/2026 03:56

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նախագահը շնորհավորել է Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-ամյակի առթիվ, խնդրելով իր բարեմաղթանքները փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանին։

Նա ընդգծել է Հայաստանի համար Իրանի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում նախագահը կարևորել է տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացումը՝ տնտեսական և հատկապես ենթակառուցվածների ոլորտում առկա հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը։ Նախագահը նաև ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ։

Դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար՝ նշելով հանդիպման նշանակությունը երկկողմ հարգանքի և համագործակցության տեսանկյունից։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցերին, իրավիճակին տարածաշրջանում։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on February 11, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 11, 2026 at 09:56 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]