Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/29/2025 | Press release | Distributed by Public on 09/29/2025 09:57

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ

29 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 29-ին Վարշավայի անվտանգության ֆորումի մեկնարկին Արարատ Միրզոյանին ողջունել են նախագահ Կատաժինա Պիսարսկայան և ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկին։

Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Զբիգնև Պիսարսկիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել «Երևանյան երկխոսություն» ֆորումի և «Վարշավայի անվտանգության ֆորումի» միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Անդրադարձ է կատարվել միջազգային իրադրությանը, ԵՄ-ում քաղաքական զարգացումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ակտիվ դինամիկային:

Երկուստեք ընդգծվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 29, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 29, 2025 at 15:57 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]