Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

02/25/2026 | Press release | Distributed by Public on 02/25/2026 12:26

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահի հետ

25 փետրվարի, 2026

Փետրվարի 25-ին Ժնևում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր նախագահ, Ինդոնեզիայի մշտական ներկայացուցիչ Սիդհարթո Ռեզա Սուրյոդիպուրոյի հետ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը ՄԻԽ ինստիտուցիոնալ ամրապնդման կարևորության և մեխանիզմների ու մանդատների արդյունավետ գործառնության համար ռեսուրսների համալրման անհրաժեշտության վերաբերյալ:

Հանդիպման ընթացում ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին ներկայացրել է ՄԻԽ ընթացիկ նստաշրջանին Հայաստանի կողմից ներկայացվելիք ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ երկամյա թեմատիկ բանաձևի մանրամասները: Ընդգծվել է, որ բանաձևը նպատակաուղղված է ցեղասպանության և զանգվածային այլ ոճրագործությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վաղ նախազգուշացմանը, կանխարգելման մեխանիզմների ամրապնդմանը ու այդ ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համախմբմանը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on February 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 25, 2026 at 18:26 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]