Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

12/13/2025 | Press release | Distributed by Public on 12/13/2025 09:07

ԱԳՆ Գլխավոր քարտուղարի մասնակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 9-րդ նախարարական հանդիպմանը

ԱԳՆ Գլխավոր քարտուղարի մասնակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 9-րդ նախարարական հանդիպմանը

13 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 12-ին Աթենքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 9-րդ նախարարական հանդիպմանը։ Հունաստանի նախագահությամբ կայացած հանդիպմանը մասնակցել են նաև Բոլիվիայի, Եգիպտոսի, Իտալիայի, Իրանի, Իրաքի Չինաստանի և Պերուի պատվիրակությունները։ Դիտորդի կարգավիճակով ներկա էին Մեքսիկան, Կիպրոսը և Հնդկաստանը։

Իր ելույթում ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը բարձր է գնահատել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հարթակը՝ խաղաղության մշակույթի խթանման, միջմշակութային երկխոսության առաջմղման և մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության խեղաթյուրման ու յուրացման դեմ պայքարում։ Ընդգծվել է նախորդ տարի Երևանում կայացած 8-րդ նախարարական համաժողովի և ընդունված Երևանի հռչակագրի կարևորությունը նշված ոլորտներում խնդիրների շեշտադրման ու Ֆորումի տեսանելիության բարձրացման հարցում։

Դավիթ Կարապետյանը ողջունել է 2025թընթացքում Ֆորումի մասնակիցների համատեղ նախաձեռնությունները և խրախուսել միջազգային կազմակերպություններում Ֆորումի բարեկամների խմբերի ձևավորումը և համատեղ նախաձեռնություններով հանդես գալը։

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը շեշտել է նաև ՀՀ կողմից գործադրվող ջանքերը Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի ամրապնդման ուղղությամբ, որպես օրինակ առանձնանշելով ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ նախաձեռնած մշակութային ժառանգության պաշտպանության նպատակով նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառման մասին բանաձևի ընդունումը։

Դավիթ Կարապետյանը ողջունել է Հնդկաստանի և Կիպրոսի՝ Ֆորումի նախարարական հանդիպմանն առաջին մասնակցությունը՝ վստահություն հայտնելով, որ նրանց անդամակցությունը կամրապնդի կառույցը։

Նախարարական հանդիպման արդյունքներով ընդունված Աթենքի հռչակագրում ամրագրվել են մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության մասին կարևոր դրույթներ։ Հռչակագիրը հաստատել է Կիպրոսի անդամակցությունը Ֆորումին և ողջունել Հնդկաստանի մտադրությունը՝ ապագա անդամակցության վերաբերյալ։ Ֆորումի նախագահությունը ստանձնել է Իտալիան։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on December 13, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 13, 2025 at 15:08 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]