Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

07/31/2025 | Press release | Distributed by Public on 07/31/2025 02:45

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Խորվաթիայի քաղաքական հարցերով պետքարտուղար Ֆրանո Մատուշիչի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Խորվաթիայի քաղաքական հարցերով պետքարտուղար Ֆրանո Մատուշիչի հետ

31 հուլիսի, 2025

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի քաղաքական հարցերով պետքարտուղար Ֆրանո Մատուշիչի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, մասնավորապես՝ էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում հետագա համագործակցության խորացման հեռանկարները: Կարևորվել է բարձր մակարդակի այցելությունների միջոցով երկկողմ հարաբերությունների խթանումը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանի կառավարության կողմից իրականացվող գործողությունները, մտքեր են փոխանակվել հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի վերաբերյալ: Շեշտվել է նաև Եվրոպական երկրների հետ փորձի փոխանակման ձևաչափով հետագա երկխոսության կարևորությունը:

Վահան Կոստանյանը և Ֆրանո Մատուշիչն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին: Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on July 31, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 31, 2025 at 08:45 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]