The President of the Republic of Armenia

04/29/2026 | Press release | Distributed by Public on 04/29/2026 06:54

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստանի Չեռնոբիլ միության» ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեռնոբիլի ատոմակայանի աղետի 40-ամյակի կապակցությամբ ընդունել է «Հայաստանի Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։

1986 թվականին տեղի ունեցած աղետը համարվում է մարդկության պատմության խոշորագույն տեխնածին վթարներից մեկը, որի հետևանքով առաջին շաբաթների ընթացքում ճառագայթային հիվանդությունից մահացել էր 31 լիկվիդատոր, հարյուր հազարավորները ենթարկվել են ճառագայթման, իսկ դրա երկարաժամկետ հետևանքները մինչ օրս շարունակվում են՝ ազդելով մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։

Վթարի մասին առաջին հաղորդագրությունը հայտնվել էր միայն 36 ժամ անց։ ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությամբ այդ մասին կարճ տեղեկություն էր հաղորդվել միայն չորս օր անց։ Չնայած ճառագայթմանը՝ Կիևում չէին չեղարկել մայիսի 1-ի ցույցը, որին մասնակցել էին հարյուր հազարավոր մարդիկ։ Մոսկվան վթարը պաշտոնապես ընդունել էր միայն միջազգային արձագանքից հետո։

Ողջունելով հյուրերին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց՝ տարիներ առաջ աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու ընթացքում ցուցաբերած անձնվեր և մարդասիրական գործունեության համար՝ ընդգծելով, որ այդ ներդրումը կարևոր նշանակություն է ունեցել բազմաթիվ մարդկանց կյանքի և առողջության պահպանման գործում։

Իրենց հերթին կազմակերպության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ներկայացրել միության գործունեությունը՝ նշելով, որ այն միավորում է աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած զինվորականներին և քաղաքացիական ծառայողներին։

Նրանք նաև բարձրացրել են իրենց հուզող մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են առողջության պահպանման, բժշկական սպասարկման հասանելիության և սոցիալական աջակցության հարցերին։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on April 29, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on April 29, 2026 at 12:54 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]