Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/24/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 03:36

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի մասնակցությունը «Մշակութային ժառանգությունը վտանգված է» խորագրով հարակից միջոցառմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի մասնակցությունը «Մշակութային ժառանգությունը վտանգված է» խորագրով հարակից միջոցառմանը

24 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան շաբաթվա շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հունաստանի և Իտալիայի կողմից կազմակերպված «Մշակութային ժառանգությունը վտանգված է» խորագրով հարակից միջոցառմանը:

Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգության խոցելիությունն ու սպառնացող վտանգները՝ կարևորելով, մասնավորապես, հակամարտություններից տուժած տարածքներում մշակութային և կրոնական ժառանգության ինքնության, ծագման և պատմական համատեքստի պահպանումը և միջազգային իրավական գործիքների արդյունավետ կիրառումը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նաև ճգնաժամային իրավիճակներում ժառանգության պաշտպանությանն ուղղված Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը՝ անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վերակենդանացնել Մոսուլի ոգին» նախաձեռնության շրջանակներում փորձի փոխանակմանը, «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության գործունեությանն աջակցությանը և ընթացիկ տարվա մայիսին Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքին (ALIPH) միանալուն։

Անդրադառնալով նոր տեխնոլոգիաների դերին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ներկայացրել է 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակներում նախորդ տարի Հայաստանի նախաձեռնած և միաձայն ընդունված բանաձևը` ուղղված նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդմանը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 24, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 24, 2026 at 09:36 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]